Ֆրանսիան ջանք չի խնայի, որ ՄԽ համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը․ դեսպանություն
Դիտել նաև
Ֆրանսիան նոր վարչապետ ունի
Ընտրություններում Մակրոնը պարտվեց, սակայն գերադասեց զիջել «ձախերին», այլ ոչ թե՝ «աջերին»
Ինչո՞ւ Մակրոնը որոշեց անցկացնել արտահերթ ընտրություններ, որտեղ պիտի հաղթանակ տոնեին Մարին Լե-Պենի կողմնակիցները
Լեո Նիկոլյանը հայտարարել է, որ իրեն քնեցրել են և փորձել են ուղարկել Ֆրանսիա
Ես պրոռուս չեմ, բայց նայեք քարտեզին. Մուրադ Փափազյան (տեսանյութ)
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօր առավոտյան ժամը 11։00-ին մեկ րոպե լռությամբ հարգեց նախորդ տարվա արյունալի հակամարտության նահատակների հիշատակը։
«Մենք մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին։
Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը՝ հակամարտության տևական կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակով»,-այս մասին ասված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ֆեյսբուքյան էջի հաղորդագրության մեջ: