Պատերազմի սկիզբը դրեց Նիկոլ Փաշինյանը 2018թ․ մայիսի 9-ին․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ
Արցախի պետականության կորուստն իջեցրել է Հայաստանի սուբյեկտայնությունը միջազգային հարաբերություններում, և հիմա մեր առջև ծառացած մարտահրավերները շատ ավելի ֆունդամենտալ են, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Նրա կարծիքով` Հայաստանի անկախությունը նաև արցախյան շարժման ծնունդ էր, և հիմա, քանի որ այդ կոդը չկա, Հայաստանն ինչ–որ առումով կորցրել է իր գաղափարական հենքն ու գոյության իմաստը։ Թևանյանի գնահատմամբ` 44-օրյա պատերազմի հիմքը դրվեց 2018 թվականի մայիսի 9-ին և ներկա իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի պատերազմը դառնա անխուսափելի և մենք այդ պատերազմում կրենք պարտություն, հետևաբար բացարձակ դիլետանտ իշխանավարման հետևանքով ստացել ենք այսօրվա իրավիճակը։
Մանրամասները՝ Sputnik Արմենիայի տեսանյութում: