Ովքեր են ՍԴ նախագահի թեկնածուները
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանական վերնախավում քննարկվում է Գագիկ Հարությունյանի հեռանալուց հետո ՍԴ նոր նախագահի նշանակման հարցը: Ինչպես հայտնի է, Գ. Հարությունյանը կպաշտոնավարի մինչև 2018–ի մարտ ամիսը»:

«Փաստի» տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները երեքն են՝ Վարդան Պողոսյանը, Հրայր Թովմասյանը, Գևորգ Կոստանյանը:
Ինչպես գրում է թերթը՝ Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը առանձնապես ոգևորված չեն այս պաշտոնում իրենց անունները հիշատակելուց:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

