Վարիանտ չկա՝ պիտի ապրենք. Արցախը՝ պատերազմից 1 տարի անց. Տեսանյութ
44-օրյա պարտված պատերազմի վավերագրության սկիզբն է հիմա այս մեկ տողանոց լուրը, որ պայթեցնում է Արցախի նախագահի օդ բաց թողած քարոզչական փուչիկը՝ պատերազմից երեք ամիս առաջ:
«Ուզում եմ վստահ հայտարարել՝ ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլև Արցախի օդն է պաշտպանված ամբողջությամբ», -Արայիկ Հարությունյան, հունիսի 19, 2020 թվական:
Նոյեմբերի 9-ից հետո՝ Արցախում, Հայաստանում, մեր մտքերում անորոշություն է: Ու դեռ հարց է՝ ավելի դժվար է պատերազմի՞, թե անորոշության մեջ ապրելը: