Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Opel Vectra-ն ու Ford Transit-ը. 4 վիրավորներից մեկը մանկահասակ երեխա է
Դիտել նաև
Խոշոր վթար Երեւան-Գյումրի ավտոճանապարհին. զոհվել 11 մարդ. Լուսանկարներ
Ողբերգական ավտովթարից մեկ շաբաթ անց մահացել է 7-ամյա ըմբիշը, ում հայրը ևս զոհվել էր նույն վթարից
Խոշոր ավտովթար՝ Ադրբեջանում․ 8 մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել
Ավտովթար Արմավիր քաղաքում. Վիրավորներից մեկը 5 տարեկան երեխա է
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և Opel-ը
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են Opel Vectra և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրցից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով 4 հոգի, այդ թվում՝ 1 երեխա, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից, և քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաներ բախվել են երկաթե արգելապատնեշներին։

