Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարը կրկին փոխվում է. նոր հրամանատար կնշանակվի Գենադի Անաշկինը
Դիտել նաև
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Միխայիլ Կոսոբոկովին կփոխարինի բարձրաստիճան զինվորական, գեներալ-լեյտենանտ, Ռուսաստանի հերոս Գենադի Անաշկինը:
SputnikArmenia-ի տվյալներով՝ գեներալ-լեյտենանտի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի վաղը։
Գենադի Վլադիմիրի Անաշկինը ծնվել է 1968 թվականին Կույբիշեւ քաղաքում (Սամարա), ծառայել է Գերմանիայում: Անաշկինը ծառայել է նախկին Հարավսլավիայում, որտեղ պարաշյուտադեսանտային գումարտակի հրամանատարն էր Բոսնիայում եւ Հերցեգովինայում խաղաղապահ ուժերի կազմում, Չեչնիայում էր առաջին եւ երկրորդ չեչենական պատերազմների ժամանակ: Անաշկինի հրամանատարությամբ խումբը մասնակցել է 2008 թվականին Հարավային Օսիայում տեղի ունեցած մարտական գործողություններին։

