Նիկոլ Փաշինյանի գործով Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի. Հայկ Ալումյան. Տեսանյութ
Փաստաբան Հայկ Ալումյանը, անդրադառնալով Եվրոպական դատարանի սեպտեմբերի 21-ին հրապարակված վճռին, նշում է, որ դրանում ոչ մի արտառոց բան չկա, բացի այն, որ այս վճռի մեծ մասը կայացված է հօգուտ Ռոբերտ Քոչարյանի.
«Եթե մի տարի առաջ այս վճիռը կայացվեր, մենք մի տարի առաջ, եթե ուրիշ ոչ մի փաստարկ էլ չունենայինք, հենց միայն այս վճռի հիման վրա կարող էինք հաղթել «Մարտի 1-ի» գործով ներպետական դատական ատյաններում»: