«Ադրբեջանը հայտեր է ներկայացրել Ռուսաստանին՝ նոր տեսակի զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար». Ալիև
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկիրն արդեն հայտեր է ներկայացրել Ռուսաստանին՝ նոր տեսակի զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար:
«Բնականաբար, այժմ մենք ուսումնասիրում ենք նոր մշակումները, այժմ տեխնիկական խմբերն ուսումնասիրում են նոր հնարավորությունները, մենք արդեն ներկայացրել ենք որոշ հայտեր, ուստի Ռուսաստանի հետ այս ուղղությամբ համագործակցությունը նույնպես կզարգանա»,-ասել է Ադրբեջանի ղեկավարը Национальная оборона ամսագրին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը «լավ աշխատանք» են կատարում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Նա վստահություն է հայտնել, որ ապագայում երկու երկրների համագործակցությունը «կշարունակի աճել»:
Աղբյուր՝ Tert.am

