Բայրամովը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանի հետ:
Նախարարները մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել տարածաշրջանում տիրող իրավիճակը: Բայրամովը գործընկերոջը ներկայացրել է եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող վերականգնման, վերակառուցման աշխատանքների մանրամասները: