Հայաստանյան իշխանությունները վայելում են թուրքական կողմի աջակցությունը. Վարուժան Գեղամյան. Տեսանյութ
Թուրքագետ Վարուժան Գեղամյանն ասում է, որ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո պետության կողմից վերահսկվող թուրքական մամուլը անվերապահ աջակցություն է ցուցաբերում Հայաստանի գործող իշխանություններին:
Փորձագետի խոսքով, պատերազմից հետո Թուրքիան իրեն թույլ է տալիս ներգրավվել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, որը դրսևորվում է Հայաստանի իշխանություններին աջակցելու տեսքով: