Թեհրանում նախատեսված է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում, կայացել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հանդիպումը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ, հայտնում է «Ռիփորթ»-ը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցեր: Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Թեհրանում՝ Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպում անցկացնելու շուրջ: