Պորոշենկոյին պատասխանել է... անձամբ Միխաիլ Լերմոնտովը (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շնորհավորել է համաքաղաքացիներին ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի գործարկման կապակցությամբ Կիևում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը:
Պորոշենկոն խորհրդանշական է համարել ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի գերծարկումը Ռուսաստանի օրվա նախօրեին:
«Մենք վերջապես իրարից անկախ ենք՝ քաղաքականապես, տնտեսապես, էներգետիկ, ինչպես նաև հոգևոր առումներով», - հայտարարեց Պորոշենկոն:
Ուկրաինայի նախագահն անգամ մեջբերել է Միխաիլ Լերմոնտովի հայտնի «Մնաս բարով, անլվա Ռուսաստան, տերերի և ստրուկների երկիր» և Պուշկինի՝ «Չադաևին ուղղված» ոտանավորներից հատվածներ։
Zham.am

