ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից
1
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Պատերազմ Արցախում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից

«Փաշինյանը հայտնվել է թակարդում. սա դիվանագիտական սկանդալ է». Գեղամ Մանուկյան. Տեսանյութ

«Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարն իր խուսափողական պատասխանով հաստատեց, որ Փաշինյանը փորձել է գավառական շուստրիությամբ խաղ խաղալ, բայց աղվեսը երկու ոտքով է հայտնվում թակարդում, և Փաշինյանը հայտնվել է թակարդում, որովհետև սա ինքնին դիվանագիտական սկանդալ է, առնվազն այն առումով, որ փորձել է գաղտնի շփումներ հաստատել Թուրքիայի ղեկավարության հետ՝ շրջանցելով և՛ ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, և՛ ՄԽ համանախագահ երկրներին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ընդգծելով, որ նույն այդ տրամաբանության մեջ էլ Թուրքիան երեք տարի առաջ տենչում էր գոնե մազաչափ մասնակից լինել արցախյան բանակցություններին, իսկ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունքով ոչ թե մազաչափ, այլ երկու ոտքով Թուրքիան կանգնած է բանակցային հարթակի վրա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է փոխանցել իրեն։ Էրդողանը հերթական ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների ու Սյունիքի «Թյուրքական միջանցքի» թեմաներին և հեռակա դիմելով Փաշինյանին, բառացիորեն ասել է հետևյալը.

«Այդ միջանցքի բացվել-չբացվելու հարցը բացառապես քաղաքական է։ Եթե Թայիբ Էրդողանի հետ հանդիպել ես ուզում, դրա համար անհրաժեշտ է կատարել հայտնի քայլերը։ Մենք դեմ չենք հանդիպելուն։ Հանդիպման պատրաստվելիս պետք է դրական մոտեցում ցուցաբերելու քայլեր անել։ Եթե Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության ինձ ուղղված առաջարկը այս հարցում իսկապես անկեղծ է, ես էլ անկեղծություն կցուցաբերեմ, և դիվանագիտություն կսկսենք։ Աստվածն առաջ՝ նա այստեղ ոչ թե բացասական, այլ դրական մոտեցում կցուցաբերի։ Աստվածն առաջ, Ադրբեջանի և Հայաստանի միջև այս խնդիրը միջանցքների բացմամբ կհաղթահարվի»։

Նիկոլ Փաշինյանի խոսնակը Էրդողանի հայտարարության վերաբերյալ ասել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև որևէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների.

«Այսպիսի արդյունավետ աշխատանքի պարագայում՝ Հայաստանը պատրաստ կլինի նաև բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների»:

Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ 2005թ. Էրդողանն էր նամակ գրում Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին.

«Դա իրականում խնդրագիր է, որպեսզի Հայաստանը դադարեցնի միջազգային ճնշումները, երկխոսություն սկսի և այլն, և Հայաստանը շատ հանգիստ կարողանում էր մերժել՝ ասելով՝ դու սա պետք է անես, որից հետո կարող ենք քննարկել: Մենք 2021թ. հասել ենք մի տեղ, որ Էրդողանը հրապարակային ապտակով ասում է՝ սա կանես, սա կանես, սա կանես, ես էլ կհամաձայնեմ քո հետ հանդիպել: Ի դեպ, Փաշինյանի մամուլի քարտուղարի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ Հայաստանը չի էլ մերժում Էրդողանի նախապայմանները»:

Հարցին՝ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ի՞նչ կերպ է պատրաստվում կասեցնել Փաշինյանի գործողությունները, բավարարվելու են միայն արձանագրելով և իշխանություններին դավաճան անվանելո՞վ, նա պատասխանեց. «Ո՛չ, իրականում անցնող երկու ամսվա խորհրդարանական գործունեությունը լոկ դավաճան-հողատու հայտարարությունները չէին, ամեն օրվա գործողություն, նախաձեռնություն, քայլ բացահայտում է Փաշինյանի ստվերային գործողությունները: Նման ուժեղ խորհրդարանական ընդդիմության առկայությունն է, որ Փաշինյանին զսպում է վերջնականապես կյանքի կոչել այն դավադիր ծրագրերը, որոնց շուրջ, ենթադրաբար, նա խոստումներ է տվել առնվազն Հայաստանի սահմաններից դուրս: Մենք չենք բավարարվելու խորհրդարանով, որովհետև խորհրդարանը, այո, կարևոր ամբիոն է, բայց ամբիոններից կամ զսպող գործիքներից մեկն է: Առաջիկա օրերին շատ ավելի այլ գործողությունների մասին տեղյակ կլինեք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>