Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Փաշինյանի «նախաձեռնողականությունը» և Էրդողանի «ապտակը»

Նիկոլ Փաշինյանին հաջողվեց 3 տարվա ընթացքում գրեթե ոչնչացնել 30 տարվա, այսինքն՝ 1988–ի շարժման ձեռքբերումները։ Նրա բերած ու նրա պարտված պատերազմի արդյունքում կորցրեցինք Արցախի պետականությունը, տարածքների զգալի մասը, ունեցանք հազարավոր զոհեր։ Դեռ կան չգտնված մարմիններ։ Բաքվում կտտանքների են ենթարկվում հայ գերիները։ 

Հարցականի տակ է հայտնվել Հայաստանի անկախ պետականությունը։ Թշնամին մտել է մեր երկրի տարածք՝ «խաղաղության դարաշրջանի» մասին ճամարտակությունների ներքո․ հաղթող ազգը վերածվեց թշնամուց խաղաղություն մուրացող ժողովրդի։

Ի դեպ, շատ խորհրդանշական է, որ այս ամենի ֆոնին Թուրքիայի նախագահ Էրդողանը ՀՀ անկախության օրվա առիթով «նվեր» է մատուցում Հայաստանին՝ գաղտնազերծելով Փաշինյանի «նախաձեռնողական» քայլերը։ Այս առումով մի քանի արձանագրում ու հարցադրում։

1․ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով կուլիսային առաջարկ է ներկայացնում Թուրքիայի ղեկավարին։ Վերջինս ոչ թե նույն փակ տարբերակով է պատասխանում Փաշինյանին, այլ՝ հրապարակային ձևով։ Սա դիվանագիտական առումով շառաչյուն ապտակ է։ Էրդողանն ըստ այդմ նվաստացրել է Փաշինյանին։ Կենցաղային լեզվով ասած՝ «փչացրել»։

Միջպետական, այդ թվում՝ թշնամական երկրների միջև հարաբերություններում ընդունված են փակ շփումները։ Բայց երբ դու թշնամի երկրի ղեկավարին միջնորդավորված առաջարկ ես անում ու հանդիպում խնդրում, իսկ Էրդողանը հրապարակայնացնում է առաջարկդ ու դրա կատարման համար նախապայմաններ առաջ քաշում, ապա դա նշանակում է, որ դու խայտառակ պարտություն ես կրել քո «խաղաղասիրության», «նախաձեռնողականության» հարցերում ու հերթական պարտությանն ես տանում ՀՀ–ին։

Հայաստանն ու Թուրքիան ասիմետրիկ համակարգեր են։ Ու երբ թույլ ու պարտված կողմն է «նախաձեռնողականություն» ցուցաբերում, ապա դա «էն գլխից» երաշխավորում է պարտություն։ 

2. Հայաստանի ղեկավարի արած քայլերի մասին տեղեկանում ենք մեր զինվորների գլխին բայրաքթարներ ուղարկած թշնամի երկրի ղեկավարից։

Եվ սա ժողովրդից թաքուն չգործելու ՀՀ իշխանությունների դեմագոգիկ խոստումներից հետո։

3. Էրդողանը սահմանել է «խաղաղության դարաշրջանի» գինը՝ Սյունիքի միջանցք։ Մինչև այդ էլ հայտարարվել էր նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից ՀՀ–ի հրաժարվելու մասին։ Փաշինյանն այս ամենին պատասխանել է, որ ինքն անշեղորեն գնալու է «խաղաղության դարաշրջանի» ուղղությամբ։ Դա նույնն է, որ մեկը քեզ փողոցում հայհոյի ու ծեծի, բացի այդ՝ պահանջի նաև բնակարանիդ կարևոր հատվածները տալ իրեն, իսկ դա հայտարարես, որ անշեղորեն գնալու ես ծեծողի հետ «խաղաղության դարաշրջան» կառուցելու ուղղությամբ։

4․ ԱԺ մանդատային մեծամասնություն կազմող խմբակցությունից՝ «Պարտության» կուսակցությունից որևէ մեկը տեղյակ եղե՞լ է Փաշինյանի «նախաձեռնողականության» մասին։ Գիտակցո՞ւմ են նրանք, որ համատեղ պատասխանատվություն են կրում նրա քայլերի ու դրանց հետևանքների համար։

5․ Կառավարության անդամները տեղյակ եղե՞լ են Էրդողանին ուղղված խնդրանք–առաջարկի մասին։ Նույն հարցը վերաբերում է անվտանգության խորհրդի անդամներին։ 

6․ Հանրապետության նախագահ աշխատող Արմեն Սարգսյանը ի՞նչ կարծիքի է այս ամենի մասին։ Նա կրկին մամուլի՞ց է տեղեկացել Թուրքիայի ուղղությամբ «նախաձեռնողականության» մասին։

7․ «Խաղաղության դարաշրջանի» գինը Հայաստանն է։ 680.000–ը դա՞ է ուզում։ Ի՞նչ են անելու 400 հազարը, որ Հայաստանի վերացում թույլ չտան։ Տանը մնացած 800 հազարը դեռ չի՞ ուզում տեղից շարժվել, թե՞ բոլորը որոշել են լքել Հայաստանը, պարզապես կորոնան թույլ չի տալիս։ Հարցերս ինչ որ առումով հռետորական են։

Առայժմ այսքանը։

Հ․Գ․։ Տոնական տրամադրություն, բնականաբար, չկա, բայց այդուհանդերձ շնորհավորում եմ անկախականներին սեպտեմբերի 21–ի կապակցությամբ և ցանկանում, որ ազգը կարողանա ժողովրդին իրական անկախություն բերել ու ապահովել արժանապատիվ կյանք։

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի Ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>