Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիային՝ 4:1 (Տեսանյութ)
Հունիսի 10-ին՝ Պոդգորիցա քաղաքի «Գրադսկի» մարզադաշտում, կայացավ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը: Չեռնոգորիայի հավաքականը հաղթեց 4:1 հաշվով։ Հաշիվը բացեց Ֆատոս Բեչիրայը 2-րդ րոպեին, այնուհետև երեք գոլի հեղիանակ դարձավ Ստևան Յովետիչը 28-րդ, 54-րդ և 82-րդ րոպեներին։ Մեր թիմի կազմում աչքի ընկավ Ռուսլան Կորյանը 89-րդ րոպեին։
Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝
1.Արսեն Բեգլարյան 3.Գագիկ Դաղբաշյան 4.Տարոն Ոսկանյան 5.Գաել Անդոնյան 8.Մարկոս Պիզելլի (21.Տիգրան Բարսեղյան, 73) 9.Ռուսլան Կորյան 13.Կամո Հովհաննիսյան 14.Արտակ Գրիգորյան 15.Հրայր Մկոյան (17.Արտակ Եդիգարյան, 46) 18.Հենրիխ Մխիթարյան(ա) 23. Արաս Օզբիլիս (22.Էդգար Մանուչարյան, 59)
Պահեստայիններ՝ 12.Գրիգոր Մելիքսեթյան 16.Արամ Հայրապետյան 2.Արմեն Մանուչարյան 7.Էդգար Մալաքյան 10. Նարեկ Ասլանյան 11.Արթուր Սարկիսով 20.Լևոն Հայրապետյան
Գլխավոր մարզիչ՝ Արթուր Պետրոսյան