Զոհված զինծառայողի հորը բերման ենթարկեցին Եռաբլուրից
Դիտել նաև
«Որդիների կանչ» ՀԿ-ն անկախության օրը դիմավորելու է Եռաբլուրում
Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվել է
Նոր փոսեր՝ Եռաբլուրում․ ո՞վ է մեղավոր սահմանին սադրանքի համար. «Կարճ ասած» (տեսանյութ)
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ)
Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ»
ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ Եռաբլուրում են։ Այստեղ են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը, Սուրեն Պապիկյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և այլք։ Քիչ առաջ էլ ժամանել է Փաշինյանը ։
Րոպեներ առաջ ոստիկանությունը անմիջապես Եռաբլուրից բերման ենթարկեց զոհված զինծառայող Լեւոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին։
Նշենք, որ զոհված զինծառայող Լեւոն Գալստյանի հայրը՝ Արմեն Գալստյանը բերման ենթարկվեց Փաշինյանին թուրք անվանելուց հետո, ինչի ժամանակ էլ մի քանի ոստիկան ձեռքերից բռնեց ու տարավ, իսկ քանի որ լրագրողներին արգելված է տեղաշարժվել, մենք չհասցրինք պարզել՝ ուր են տանում Գալստյանին։

