Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Պատերազմ Արցախում
Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ

Մենք կտոնենք անկախությունը երբ անկախ կլինենք. Հայտարարություն

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է: 

-----

30 տարի առաջ այդ օրը հայ ժողովուրդը որոշեց, որ Հայաստանը պետք է անկախ ինքնիշխան պետություն լինի: Հայ ժողովուրդը վերահաստատեց իր որոշումը (Արցախյան պատերազմի) ընթացքում՝ ազատագրելով Արցախը և թույլ չտալով թշնամուն ներխուժել Հայաստանի Հանրապետություն: 

Այսօր, երբ դաժան և անարդար պատերազմի արդյունքում թշնամին զավթել է Արցախի մեծ մասը և կանգնած է Հայաստանի Հանրապետության տարածքում, ավելի քան ակնհայտ է, որ հենց Արցախն է եղել Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության երաշխիքը:

30-ամյա մեր անկախությամբ մենք պետք է երախտապարտ լինենք նահատակված ու կենդանի մեր հերոսներին, որոնց սխրանքների և կյանքի գնով Հայաստանի Հանրապետությունն այսօր գոյություն ունի:

Սեպտեմբերի 21-ը տոն է, բայց մենք այդ օրն ուրախանալու առիթ չունենք: Մենք պարտք ենք մեր հերոսներին, նրանց զավակներին, ծնողներին, քույր և եղբայրներին:

Մենք պարտավոր ենք մեր հերոսների կիսատ թողած գործն ավարտին հասցնելու, Հայաստանը հզորացնելու և ազգային արժանապատվությունն ու հպարտությունը հայերին վերադարձնելու:

Մենք խիստ դատապարտում ենք թշնամու հետ՝ Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերը նսեմացնող համագործակցության գնացող իշխանության կողմից կազմակերպվող տոնակատարության անցկացումը:

Սեպտեմբերի 21-ին մենք գնալու ենք Եռաբլուր: Գնալու ենք ոչ թե սգալու, այլ մեր հերոսներին հարգանքի տուրք մատուցելու, նրանց անավարտ գործն ավարտին հասցնելու խոստում տալու:

Մենք անպայման կկերտենք Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: Կտոնենք Անկախության 31 ամյակը թե 40՝ էական չէ: Կտոնենք անկախությունն այն ժամանակ, երբ թշնամին այլևս հայկական հողից մարդ չի առևանգի, երբ Հայաստանի Հանրապետության տարածքով տեղաշարժվելիս թշնամին չի անհարգի մեր անկախության սիմվոլները:

Մենք կտոնենք Անկախությունը, երբ հայրենի ուժային կառույցները թշնամու հանցագործությունների մեղքը չեն բարդի մեր համաքաղաքացիների վրա:

Սեպտեմբերի 21-ին մենք նախաձեռնում ենք «Շարժում 21»-ի մեկնարկը, որի նպատակն է հակազդել թշնամու հետ բացահայտ համագործակցության գնացող իշխանությունների հակապետական գործողություններին, պաշտպանել Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերը, նպաստել բարեկեցիկ և հզոր, ժողովրդավարական պետականության կայացմանը:

Մենք հանձն ենք առնում պատասխանատվություն՝ գործելու բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում բայց և պարտավորվում ենք պայքարել անկոտրուն և լինել անողոք՝ ազգային ու պետական շահը՝ հայի ազգային արժանապատվությունը վեր դասելով քաղաքական այլևայլ նպատակներից, տարատեսակ խմբերի ու խմբավորումների շահերից:

«Շարժում 21»-ը բաց է մեր տեսակետները կիսող բոլոր ուժերի և անհատների հետ համագործակցության համար:

Միաժամանակ մենք համագործակցության եզրեր չենք տեսնում թշնամուց հանդիպում աղերսող, նրանց ապօրինությունները արդարացնող, պետական շահերի հաշվին թշնամու հետ համագործակցող կոլաբորացիոնիստ իշխանության հետ:

Եվ այսպես, հանդիպում ենք սեպտեմբերի 21-ին, ժամը` 19:00,

Եռաբլուր պանթեոնի մուտքի մոտ!

 

ՀՈՒՐԱՐՏԱ ՀԿ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>