Պերմում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի
Ռուսաստանի քննչական կոմիտեի փոխանցմամբ, Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի մոտ այսօր տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա 8 զոհ: «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով ՔԿ-ում սեփական աղբյուրներին, հայտնում է, որ վիրավորվել է 19 մարդ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հարձակումն իրականացրած անձը ձերբակալվել է: Նրա ինքնությունը պարզվել է: Վերջինն այդ բուհի ուսանող է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Zham.am