Երևանն ու Մոսկվան շարունակում են Հայաստանին մատակարարվող գազի սակագնի շուրջ բանակցությունը
Հայաստանին մատակարարվող գազի սակագնի հարցում հստակություն դեռ չկա, բայց Ռուսաստանից հետ բանակցությունները շարունակվում են, այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գրում է «Սպուտնիկ Արմենիան»։
«Բանակցությունները շարունակվում են, սահմանին գազի գնի վերաբերյալ ոչինչ հնարավոր չէ ասել, բայց սակագնի ձևավորման հարցում կոնսենսուս և փոխըմբռնում կա», - ասել է Մհեր Գրիգորյանը լրագրողներին։
Ըստ պաշտոնյայի՝ հումքային շուկաներում իրավիճակից երևում է, որ գազի սակագնի հարցն արդիական է և բանակցությունների առիթ է ստեղծում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը 1 000 խմ-ի դիմաց 165 դոլար է։ Հայաստանը դիմել էր Ռուսաստանին՝ գազի սակագինը վերանայելու, այն իջեցնելու խնդրանքով։
Աղբյուր՝ 24news.am