Թրամփ. իմ հրամանագրերը դավանանքի հարց չեն, այլ ԱՄՆ անվտանգության (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԶԼՄ-ի ներկայացուցիչները սխալ են մեկնաբանել նրա միգրացիոն քաղաքականությունը՝ «որպես արգելք մուսուլմաններին»:
Հունվարի 27-ին Թրամփը «Երկրի պաշտպանությունը արտասահմանյան ահաբեկիչների մուտքից» մասին հրամանագիր է ստորագրել: Այդ փաստաթուղթը 90 օրով արգելում է յոթ երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ (Իրաք, Իրան, Յեմեն, Լիբիա, Սիրիա, Սոմալի և Սուդան): Ինչպես նաև նաև 120 օրով դադարեցնում է փախստականների ընդունումը ԱՄՆ կողմից և անորոշ ժամանակով դադարեցնում փախստականների ընդունումը Սիրիայից: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թրամփը նշեց, որ դա մուսուլմաններին երկիր թողնելու արգելք չէ, ինչպես սխալ մեկնաբանում են ԶԼՄ-ը: Այդ հրամանագիրը դավանանքի հարց չէ, այլ ահաբեկչության ու ԱՄՆ անվտանգության հարվ:
«Ամբողջ աշխարհով մեկ ավելի քան 40 երկիր գոյություն ունի, որտեղ մուսուլմաններին չի վերաբերվում այս հրամանագիրը», - հստակեցրեց Դոնալդ Թրամփը իր հատուկ արված հայտարարության մեջ:
Zham.am