Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Պատերազմ Արցախում
Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի

«Առաջարկում եմ՝ մաթեմատիկայի և պատմության ուսուցիչները բոյկոտեն կամավոր ատեստավորման քննությունը». Արև Միքայելյան

«Դիմում եմ հարգելի այն քաղաքացիներին, ովքեր քննադատում են ուսուցչի կամավոր ատեստավորմանը մասնակցողներին, բոլոր ուսուցիչներին և ԶԼՄ-ներին։

Երբ նման պահանջ ներկայացրեց մեր նախարարությունը, ինձ մոտ էլ ըմբոստություն առաջացավ։ Ի՞նչ է նշանակում, թե պետք է մասնագիտական գիտելիքներդ ստուգեն, որ աշխատավարձ բարձրացնեն, այն դեպքում, երբ մենք էլ ենք պետական ծառայող, իսկ մեր նկատմամբ մշտապես խտրական վերաբերմունք է դրսևորվում։ Կտրականապես դեմ էի մասնակցելուն։ Բայց հետո ինձ հարց տվեցի, թե արդյո՞ք դա ավելի ազնիվ չէ, քան մինչ այդ գործող առաջին, երկրորդ և այլն աստիճանների տարակարգ ստանալու լարված պրոցեսները, որոնց շնորհիվ աշխատավարձը հինգ տարով 10%-ով է բարձրանում, հետո, եթե համապատասխան ընթացակարգն անցնես՝ 20%-ով կբարձրանար ևս հինգ տարով, հաջորդ հինգ տարում 30%-ով։ Մինչև 50%-ին տոկոսին հասնելը շատ ստրեսային համարեցի ու առաջին տարրակարգից այն կողմ այլևս չփորձեցի դիմել։ Կարծեցի, թե ի՞նչ վատ է, մասնագիտական գիտելիքները կստուգեն, հնարավոր է թեման ներկայացնելու հմտությունը մի քանի օրինակով կպարզեն։ Քաղծառայողներն էլ են քննություն հանձնում։ Մտորումներից հետո եկա այն եզրակացության, որ սա ավելի լավ լծակ է, որ ուսուցիչը մշտապես կատարելագործի իր գիտելիքները, չլճանա, քան անհամար փաստաթղթեր հավաքի։

Ասեմ նաև, որ առաջինն եմ մշտապես շեշտել, որ խաբեության հիմքն է դրված այն օրենքի հիմքում, որով մեզ վարձատրում են։ Օրինակ, եթե ունես շաբաթական 22 ժամ, աշխատում ես ամսեկան 4*22 ժամ, բայց վարձատրվում մեկ շաբաթի համար։ Իրականությունը սա է, որը օրենքով այնպես է ներկայացված, որ մեկ ամսվա հաշվարկ է 22 ժամը։ Մեր պետության «ֆինանսական շահերը պաշտպանող» հաշվապահները գիտեն, թե ինչպես թվերն իրար գումարեն, որ արդյունքը նվազման միտում դրսևորի։ Կեցցե՜ն գործակիցները։ Ասեմ, որ մշտապես բարձրաձայնել եմ, որ մեր աշխատավարձը ստորացուցիչ է ու անհամաչափ մեր կատարած աշխատանքին։ Բացի այդ զավեշտալի է այն պահանջը, որ վճարվում ես մեկ ամիս շաբաթը 22 ժամով աշխատելու համար 22 դասաժամի դիմաց, բայց պարտավոր ես դպրոցում մնալ 33 ժամ։ Կասե՞ք, թե ի՞նչն է պատճառը, որ այդ 11 ժամի համար չպիտի վարձատրվի ուսուցիչը։ Միշտ մտածել ու ասել եմ՝ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՍՏՐԿԱՑՐԵԼ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ, ՔԱՆԻ ՈՐ ԼՌՈՒՄ Է, ՀՆԱԶԱՆԴՎՈՒՄ ՈՒ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ Է ՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ։ Ես էլ բոլորիս հետ միասին։ Անհատները պայքարում են, դառնում «սև ագռավներ» ու հեռանում այս շատ կարևոր ոլորտից։
Իշխանության այս նոր առաջարկը լսելուց հետո կարծեցի, թե միգուցե մեր ղեկավարներն էլ են ուզում հասկանալ, թե ի՞նչ վիճակ է այսքան անտեսված ու վարկաբեկված կրթական համակարգում։ Միշտ դիմացինի մղումներում աշխատում եմ լավը տեսնել՝ մինչև ինքն իրեն կդրսևորի։

Այսօր պատկերն հետևյալն է։ Իշխանությունները ուսուցիչների հետ վարվեցին այնպես, ինչպես իշխանական լծակ ունեցող ատելությամբ լցված ստրկատերը իր ստրուկի նկատմամբ կվարվեր։

Կարծում եմ, որ թե՛ քննություն հանձնած, թե՛ չհանձնած ուսուցիչները միահամուռ պետք է պայքարեն իրենց արժանապատիվ իրավունքի համար։ Շուտով նման ատեստացիաները կդառնան պարտադիր, այնպես որ բոլորը պետք է կանգնեն այն ուսուցիչների կողքին, ովքեր համարձակություն են ունեցել առաջին քայլն անել դեպի անորոշություն ու մեզ բոլորիս բացահայտել են իշխանության իրական նպատակը։ Եթե այսօր մենք բոլորս միասնական չլինենք, մենք էլ մեր բնագավառում տանուլ կտանք։

Առաջարկում եմ, որպես առաջին քայլ՝ մաթեմատիկայի և պատմության ուսուցիչները բոյկոտեն ու մեկ մարդու նման չգնան կամավոր ատեստավորման քննությանը։ Նախորդ առարկայական քննական տոմսերից պարզ է դառնում, որ նման զավեշտալի տոմսեր էլ կազմած կլինեն նաև այդ առարկաներից։ Ձեռագիրը նույնն է։

Խնդրում եմ լրագրողների ուշադրությունն այս հարցի շուրջ։ Այնպիսի տպավորություն է, կարծես նման խնդիր գոյություն չունի մեր երկրում։ Կարծում եմ մի քիչ էլ հանրային հնչեղություն ունեցող ոչ ուղղորդված հարցերը պետք է լուսաբանեք։ Չէ՞ որ ուսուցիչներին վարկաբեկելը հավասարազոր է պետության հիմքերը խարխլելուն։ Կոչ եմ անում տարածել այս հոդվածը։

Իսկ հաջորդ քայլերը կխնդրեմ միասին քննարկենք սիրելի ուսուցիչներ։ Կյանքը ցույց է տալիս, որ մենք չենք կարող հույս դնել արհմիությունների վրա։ Գրեք առաջարկություններ»:

Արև Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>