Ադրբեջանական կողմը վերադարձրել է ՀՀ 2 քաղաքացիներին․ ԱԱԾ
ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է Գորիս-Որոտան ճանապարհահատվածում անհետացած անձանց: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։
«Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: