Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն Սոչիում՝ սեպտեմբերի վերջին
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն սեպտեմբերին Սոչիում։ Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Օրակարգի գլխավոր հարցը Սիրիան է, մասնավորապես՝ Իդլիբը: Իդլիբի համաձայնագրի պայմանները լիովին չեն իրականացվել», - գրում է Reuters-ը: