Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
25
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան

Տիգրան Ավինյանն ու Գարիկ Սարգսյանը դատարանում պարտվել են ՀՀԿ-ական կնոջը

Իր դեմ դատական հայցերի քանակով բոլոր քպ-ականներին գերազանցած Արարատի  նախկին մարզպետ Գարիկ  Սարգսյանը, ով այսօր զբաղեցնում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնը, բողոքներից մեկով օրերս խայտառակ պարտություն է կրել դատարանում:

Ավելին, նույն բողոքի հիման վրա դատարնում պարտվել է կնոջը նաև նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:  Նիկոլ Փաշինյանի թիմակից բարձրաստիճան երկու պաշտոնյաներին անցած տարի դատի տված անձը Նորամարգի դպրոցի նախկին տնօրեն Ծովինար Գալստյանն էր, որին այն ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը բառացիորեն թույլ չէր տվել հաղթել տնօրենի պաշտոնի համար հայտարարված  մրցույթում:

Օգոստոսի 31-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը  ամբողջությամբ բավարարել է Ծովինար Գալստյանի հայցապահանջը.  ըստ այդմ, չեղյալ է համարվել Արարատի մարզի Նորամարգի դպրոցի տնօրենի մրցույթը և ածանցյալ պահանջով՝ Ավինյանի նշանակած տնօրեն Գոհար Սահակյանը պարտավոր է լքել տնօրենի պաշտոնը: Առաջիկայում, հավանաբար, դպրոցի խորհրդի կողմից կնշանակվի նոր մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար, եթե, իհարկե, դատարանում ջախջախված Ավինյանի որոշման համար նորից կռիվ չտա իշխանությունը ու չբողոքարկի  իր համար խայտառակ ակտը Վերաքննիչ դատարանում:

Ծովինար Գալստյանը, իհարկե, Yerevan.Today-ի հետ զրույցում չթաքցրեց, որ իշխանական օղակներից ստացել է նման ազդակներ, բայց ասում է, որ պինդ է, ու համայնքը կնագնած է իր կողքին: «Ծնողական կոմիտեն, համագյուղացիներս այս մեկ տարին պայքարով անցան, դասադուլներ արեցին, եկան Երևան՝ Կառավարության մոտ բողոքի ցույցերակցիաներ և այլն, դատական ողջ գործընթացին թիկունքս պահեցին ամուր, ինչի համար ես երախտապարտ եմ  բոլոր սկզբունքային մարդկանց: Եվ ասեմ՝ չեն ուրացել, 2017-18 թվերին, երբ նոր-նոր էի նշանակվել դպրոցի տնօրեն,  գտա մի բարերարի՝ ամերիկահայ Մանուկ Դեգիրմեսյանին, ով 38-40 հազար դոլար  ներդրում արեց՝ գյուղի դպրոցը՝ երկու մասնաշենքերով, հիմնովին նորոգելու համար»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասում է Ծովինար Գալստյանը:

Ամեն դեպքում, այս դատական վեճով՝ Նորամարգ  գյուղի գործող միակ  դպրոցի շուրջ 1 տարի ձգվող լարվածությունն ավարտվեց ու դատարանով ապացուցվեց, որ Գարիկ Սարգսյանի միջամտությամբ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրչով իշխանական թեկնածու Գոհար Սահակյանի նշանակումը եղել է ապօրինի հիմքով, մարզպետը լիազորությունների գերազանցում է թույլ տվել, ինչը նորմալ երկրում իշխանության համար պարտադիր կդառնար պաշտոնանկության առիթ… իսկ այս դեպքում Գարիկ Սարգսյանը, հիշեցնենք, ընդամենը «քայլող երիտասարդ» էր, որ հեղափոխության ուժով դարձավ մարզպետ, պետգույքի կառավարիչ, հիմա էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սանիկ:

«Դատարանը լավ հետազոտել է բոլոր ապացույցները և ճիշտ վերլուծել է՝ իրական ժողովրդավարական սկզբունքներով դպրոցի տնօրենը պիտի ընտրվեր խորհրդի կողմից, բայց քանի որ մարզպետարանի միջամտությամբ կազմից որոշ անձանց վրա ենթադրյալ ճնշումներով բացակայություններ էին արձանագրել, խոչընդոտել մրցույթի անցկացումը, արհեստականորեն հասունացվել էր  փոխվարչապետի կողմից նշանակման հիմքը՝ իշխանության համար ցանկալի թեկնածուի օգտին։  

Մինչդեռ դպրոցի տնօրենների մրցույթում բացառիկ դեպքերում  է փոխվարչապետի նշանակման անհրաժեշտությունն առաջանում, փաստորեն ճնշումներ էին բանեցրել, որ շրջանցեն մրցույթի կարգն ու ֆորմատը անհարգելի բացականերով, իսկ մարզպետն իր լիազորություներից դուրս էր եկել դատարանի գնահատմամբ և բացահայտ բացասաբար վերաբերմունք դրսևորել թեկնածուներց մեկի հանդեպ, դրանով իսկ անօրինական միջամտել տնօրենի նշանակման գործընթացին: 

Իրականում մարզպետարանը, բացի խորհրդի կազմում իր թեկնածուներին նշանակելուց և հետագայում անցկացված մրցույթին հաղթածի հետ պայանագիր կնքելուց, այլ գործառույթ չունի, հետևաբար՝ Գարիկ Սարգսյանը լիազորությունները գերազանցել է՝ այդպիսով ընթացակարգային և նյութաիրավական խախտումների է հանգեցրել, ինչի արդյունքում տուժել է համայնքը, դպրոցը և անձը, ում համար հավասար պայմաններ չեն ստեղծել մրցույթի համար»,- պարզաբանում է Ծովինար Գալստյանի փաստաբան Անահիտ Բեգլարյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>