Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Պատերազմ Արցախում
Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի

Սա ինչ համառ տգիտություն է, որ թույլ չի տալիս վերանայել որոշումը․ Վահե Հովհաննիսյան

Ապշեցուցիչ է իշխանության պաթոլոգիկ համառությունը սեպտեմբերի 21-ի համերգի թեմայով: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.

«Քաղաքացիական սառը պատերազմ

Անկախության 30 տարին մենք դիմավորում ենք.

- Կիսանկախությամբ,

- Պարտությամբ՝ տարածքային և մարդկային ծանր կորուստներով,

- Հայկական աշխարհի փլուզմամբ,

- Հայաստանյան հասարակության ներքին խորը պառակտվածությամբ։

Հնարավո՞ր է արդյոք այս կետից վերելք. միանշանակ՝ այո։

Իհարկե, հնարավոր է ունենալ հայկական վերածնունդ և տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում սկսել Հայաստանի՝ որպես ժամանակակից, 21-րդ դարի պետության կառուցումը։

Այս ճանապարհին ամենամեծ խնդիրը քաղաքացիական սառը պատերազմն է, որ այսօր կա Հայաստանում։ 400 հազարը, 680 հազարը և 800 հազարը գտնվում են խորը արժեհամակարգային հակամարտության մեջ։ Մենք չպետք է խուսափենք այս խնդրից, չպետք է թաքցնենք այն։ Լրիվ հակառակը, պետք է բաց խոսենք դրա մասին, փորձենք լսել իրար ու այդպես լուծումներ գտնել։ Հակառակ դեպքում չի հասկացվում, թե ուր կգնանք։

Մենք գրեթե անհամատեղելիության սահմանին ենք։ Ու ոչ մի ձևական համերգ այն չի կարող շտկել։

Նույն օրվա մեջ չի կարող լինել սահմանային բախում՝ զոհերով, և ռեստորանային աղմկոտ քեֆեր։ Այդպես մենք մենակ ենք թողնում թե´ զինվորին, թե´ նրանց ծնողներին, թե´ բանակին, թե´ պետությանը։

Մենք չպետք է վախենանք ասել, որ ընկերների, բարեկամների միջև առաջանում է անհաղթահարելի լարվածություն՝ ընտրազանգվածին պատկանելու պատճառով։ Եվ դա չի վերանում ընտրության հաջորդ օրը, որովհետև սա քվեաթերթիկի ընտրության հարց չէր. սա արժեհամակարգային ընտրություն է։

Ես կարծում եմ, որ մենք պետք է պարզ ձևակերպենք մեր տեսակետը՝ 680 հազար ընտրազանգվածի արածի մասին.

- 680 հազարը չհասկացավ, որ երկրի շահը պահանջում էր պարտված պատերազմից հետո ունենալ նոր բանակցող՝ բարդ բանակցություններում։

- 680 հազարը մեզ զրկեց ավելի շահեկան բանակցելու հնարավորությունից։

- 680 հազարը հնարավորություն տվեց, որ աշխարհում մեր մասին ասեն՝ «մենք կարծում էինք, թե հայերն արժանապատիվ ժողովուրդ էին. նման բան չէինք պատկերացնում»։

- 680 հազարը թույլ չի տալիս Հայաստանին՝ հասկանալ սխալները, անել արագ հետևություններ, ճիշտ հաշվարկել ապագա ռիսկերը։ Իսկ սա նոր վտանգի նախաշեմն է։

- 680 հազարը թույլ չի տալիս, որ Հայաստանը մի փոքր տարանջատվի պարտության բեռից։ Հիմա Հայաստանն ու պարտությունը նույն հասկացությունն են։

680 հազարի ճնշող մեծամասնությունը սա չի հասկանում, մանիպուլյացիաների զոհ է՝ Հ1-ի ու Նիկոլի գերին, հատուկ քարոզչատեխնոլոգիաների զոհը, տասնամյակներով չկրթվելու հետևանքը։

Բայց սա չպետք է դառնա թշնամանքի և վիրավորանքների առարկա։ Որքան էլ դու ուզես դիմացի շենքի սալյուտ խփողին խեղդել, միևնույն է, դա չէ լուծումը։ Նրանք շատ են։ Սա բարդ աշխատանք պահանջող խնդիր է։ Պետք է գտնել նրանց հետ ճիշտ խոսելու լեզուն, ճիշտ բանաձևերը և ճիշտ մարդկանց։

Մենք հիմա քաղաքացիական սառը պատերազմի մեջ ենք. սա շատ վատ ներկա է, և լրիվ անհեռանկար ապագա։ Նրանք, ովքեր այսպես են մտածում, անկախ նրանից , թե այս պահին ՝ քաղաքական- հանրային պրոցեսներում որտե´ղ են գտնվում, ընդդիմությա՞ն մեջ, թե՞ իշխանության, իրար բնական դաշնակից են։

Հաջորդը երկրի հեռանկարի մասին պատկերացումներն են։ Այստեղ մենք կարող ենք լինել և´ դաշնակից,  և´ մրցակից, ու այդ մրցակցությունից վախենալ պետք չէ, դա զարգացման տանող մրցակցություն է, դա անձնային և կոլեկտիվ աճի բերող մրցակցություն է։ Ու կգա մի պահ, երբ «մուրճով լիդերը» կհամարվի անցյալ դար, իսկ «դավաճաններին կախելու» կոչերը՝ դատարկախոսություն։

Հ.Գ. Ապշեցուցիչ է իշխանության պաթոլոգիկ համառությունը սեպտեմբերի 21-ի համերգի թեմայով։ Պարզ երևում է, որ հասարակության մի զգալի հատված դեմ է, որ  դա բերելու է հասարակության պառակտմանը, վիրավորելու է հասարակության մի հատվածին,  ցավ է պատճառելու շատերին։ Սա ինչ համառ տգիտություն է, որ թույլ չի տալիս վերանայել որոշումը։ Սա ստիպում է  մտածել, որ 2018-ից բոլոր կարևոր որոշումները կայացվել են ոչ թե գիտելիքի, փորձի, խելքի հիման վրա, այլ՝ տգետ համառության. Դրա համար էլ  այս վիճակում ենք»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>