Ադրբեջանը քննադատել է ֆրանսիական պատվիրակության այցը Արցախ
Ադրբեջանի ԱԳՆ-ը քննադատել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի այցը Ստեփանակերտ: Այս մասին հայտնել է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:
«Նա հայտնի է իր հակաադրբեջանական դիրքորոշմամբ: Նրա անունը ընդգրկված է օտարերկրյա այն քաղաքացիների ցանկում, որոնց մուտքը մեր երկրի տարածք արգելված է: Նրան ուղեկցող պատվիրակության մյուս անդամները ևս կհայտնվեն այդ ցուցակում»,- ասել է Աբդուլաևան։ Ըստ նրա, Ֆրանսիայի ներկայացուցիչների նման քայլերը «խաթարում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը»։
Zham.am