Հայտնի է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմը
Դիտել նաև
ԵԽԽՎ նախագահը քննադատել է որոշ պատգամավորների մուտքն Ադրբեջան արգելելու` Բաքվի որոշումը
Քննարկում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն ու պատվիրակության ղեկավարին... վերընտրում ԵԽԽՎ փոխնախագահ
«Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում». ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել
ԵԽԽՎ-ն հրատապ ընթացակարգով քննարկում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հարցը (ուղիղ)
Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին մեղադրել է ԵԽԽվ պատգամավորներին կաշառելու մեջ
Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության կազմը։
Այսպիսով՝ պատվիրակության ղեկավարը ինչպես նախորդ, այս գումարման խորհրդարանում էլ Ռուբեն Ռուբինյանն է։
ՔՊ-ականներից կազմում ընդգրկվել են խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, Վլադիմիր Վարդանյանը՝ Պետաիրավականի ղեկավար, իսկ փոխարինող կազմում կլինեն ՔՊ-ականներ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, Սոնա Ղազարյանը, «Հայաստան» դաշինքից Արմեն Գեւորգյանն ու Արմեն Ռուստամյանը, «Պատիվ ունեմ»-ից՝ Հայկ Մամիջանյանը։