Ադրբեջանում լուծարվել է սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 6-ին ստորագրել է՝ Ադրբեջանի նախագահի 2002 թ. դեկտեմբերի 12-ի թիվ 823 Կարգադրության մեջ փոփություններ մտցնելու մասին Կարգադրությունը։
Փոփոխությունների համաձայն՝ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնը լուծարվել է։ Պետական սահմանապահ ծառայությանը կղեկավարի ծառայության պետը։ Առայսօր Պետական սահմանապահ ծառայության պետի առաջին տեղակալ, սահմանապահ զորքերի Գլխավոր շտաբի պետի և մյուս տեղակալների նշանակումը և ազատումը կատարվում էր Ադրբեջանի նախագահի կողմից՝ Պետական սահմանապահ ծառայության պետի առաջարկությամբ։
Փոփոխությունների համաձայն, պետական սահմանապահ ծառայությունում՝ բարձրագույն սպայական ռազմական կոչման առկայությունը կանխատեսող պաշտոններում նշանակումը և ազատումը կկատարվի Ադրբեջանի նախագահի կողմից՝ Պետական սահմանապահ ծառայության պետի առաջարկությամբ:
Zham.am