Առաջին գիշերվա իրավունքը
ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐՎԱ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Դիտում եմ հանրահայտ «Խիզախ սիրտը» կինոնկարը, նվիրված շոտլանդական ազատագրական պայքարին։ Շոտլանդացիները բաժանված էին «կլանների», ինչպես հայերը՝ արցախցիներ, սյունեցիներ, տավուշցիներ և այլն։ Նրանց բոլորին կեղեքում էր Անգլիան, օգտագործելով շոտլանդացիների պառակտվածությունն ու որոշ ղեկավարների կոլաբորացոնիզմը։ Շոտլանդացիներին վերջնականապես նվաստացնելու համար Անգլիայի թագավորի հրամանով, որն այն ժամանակ օրենքի ուժ ուներ, անգլիական տեղապահին շոտլանդական մարզերում տրվեց առաջին գիշերվա իրավունքը։ Եվ միայն այս հանգամանքն արթնացրեց շոտլանդացիների պատվի զգացումն ու նրանք ապստամբեցին։
Այսօր, Սյունիքում, շուտով նաև Արարատում, Տավուշում, ողջ Հայաստանում Ադրբեջանը Հայաստանի կոլաբորացիոնիստ իշխանության աջակցությամբ նվաստացնում է հայ ժողովրդին։ Ի՞նչ է սպասում եք, նույն Հայաստանի իշխանության հերթական կապիտուլյացիայի՞ն, որով նաև ադրբեջանցիներին կտրվի «առաջին գիշերվա» իրավունքը, որ ապստամբե՞ք; Թե՞ նույնիսկ այդ դեպքում չեք ընդվզի ու ձեզ բռնաբարողի հետ քիրվայություն կանեք։
Ավետիք Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից

