«Ֆիզգորոդոկ»-ի բնակիչների իրավունքների պաշտպանության նպատակով՝ ոստիկանության բաժին են գնացել ՄԻՊ աշխատակիցները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերի, այդ թվում՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի ահազանգի հիմա վրա, արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ Երևանի քաղաքապետարանից բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը։
«Ֆիզգորոդոկում» կառուցվող բազմաբնակարան շենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձազրույցներ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը: