«Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Ամբողջատիրություն՝ առանց «իզմի» Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին․ պանելային քննարկում
16
37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով ՀՀ առաջ աշխարհաքաղաքական պահանջներ են դրվում, և այս իշխանությունն այդ պահանջները կատարելու համար ունի լուրջ խնդիր. Քաղաքագետ ՀՀ-ում արևմտյան կառույցները խրախուսում են բռնաճնշումները, ոչ թե՝ զսպում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի մամուլի ասուլիսը (ուղիղ) «Անդրանիկ Թևանյանը ոսկոր էր Փաշինյանի կոկորդին». Սոնա Աղեկյանը՝ 622 մլն-ի դիմաց գաղտնիք «տրամադրելու» մասին «Թևանյանի մեղադրանքում «պետական գաղտնիք» ֆրազա չկա, մարտահրավերը մենք ընդունել ենք». Մանուկ Սուքիասյան Արեգնազ Մանուկյանի անչափահաս դուստրը հարվածի տակ է»․ հոգեբան Պատերազմ Արցախում
37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Թրամփը uպшռնում է ռմբակոծել կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե իրանական կողմը չվերսկսի բանակցությունները Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում համատարած թանկացումներ են Կոնստանտին Սոկոլովը՝ TRIPP+-ի ղեկին. ներդրումներ, ենթակառուցվածքներ և շահերի բախում Պաշտպանության կողմը ձեռք է բերել բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն հակասում են Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերին. փաստաբան Այսօր Հայաստանում ձևավորվել է նեnթnւրքական փшշիզմ. Արամ Աբովյան Թվերին մի խաբվեք. «168 ժամ» «Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել «Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին․ «Հրապարակ» ՔՊ-ի հերթական բոյկոտը ձախողվեց․ Գյումրու ավագանին քվորում ապահովեց Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ» Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ» Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ամբողջատիրություն՝ առանց «իզմի» Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին․ պանելային քննարկում Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Բա դուք ի՞նչ գործ ունեք իշխանության մեջ, եթե պատերազմ է լինելու. Արման Աբովյան Ծառուկյանի փեսային զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց Ջրելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ, վնասվել է «Kia»-ն Խլում են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի գույքն ամբողջությամբ «Գլոբալիստներին հաջողվել է Հայաստանում ստեղծել «քաջնազարյան» իշխանություն, սա մեզ համար ահավոր երևույթ է». Բակուր Կարապետյան Բաքվում կայացել է հայ գերիների «դատավարության» հերթական նիստը. հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Լրագրող Լիլիթ Աղեկյանը չի ազատազրկվի. դատարանը հրապարակեց դատավճիռը Ռուսաստանն այլևս քաղաքական առևտրի չի գնում Նիկոլ Փաշինյանի հետ. Քաղտեխնոլոգ Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով Քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի. «Արմլուր» Իրանը «հաղթել է» ԱՄՆ-ին հուշագրի ստորագրման հարցում․ FT ԲՀԿ-ն հերքում է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության դադարեցման մասին տեղեկությունները

Արմեն Չարչյանն ահազանգեց, որ ձեր ցուցումով է իր նկատմամբ իրականացվում խոշտանգում. Թագուհի Թովմասյանը՝ Ջհանգիրյանին. Տեսանյութ

Ուզում եմ ձեզանից հետաքրքրվել այն բոլոր մտահոգիչ լուրերի մասին, որոնք պտտվում են ձեր այսօրվա կարգավիճակի եւ գործունեության մասին, մասնավորապես, որ դուք դատական իշխանությունը դարձրել եք գրպանային իշխանություն ու բացառապես ձեզ հետ ճշտելով են դատավորները սկսել վճիռներ կայացնել, ինչը, հասկանալի է, դատական  իշխանության դեպքում ամենաանթույլատրելին է, քանի որ Սահմանադրությամբ ՀՀ-ում դատական իշխանությունն անկախ է, անկախ է նաև ԲԴԽ-ից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում դիմելով ԲԴԽ նխագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը:

«Ես խոսեցի փաստացի ձեր լիազորությունների մասին, որ շատ  հաճախ դատավորները հյուընկալվում են ձեր սենյակում, դուք այդ ճանապարհով եք նրանց իշխում, ցուցումներ եք տալիս կոնկրետ մարդանց ձեր սենյակ հրավիրելով, երբեմն դուք եք գնում դատարանների նախագահների մոտ որևէ առիթով, ակնդետ հետևում եք քրեական գործերի քննություններին», - ասաց պատգամավորը:

Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց, որ ինքը չի կարող մասնակցել Ազգային ժողովի ոչ աջ հատվածի, որ ձախ հատվածի, ոչ էլ կենտրոնում նստած հատվածի քաղաքական քննարկումներին:

«Իմ վրա տարածվում է դատավոր էթիկայի և վարքագծի կանոնները, ես պետք է ձեռնպահ մնամ քաղաքական որևէ գնահատականներից, բայց դուք կոնկրետ մեղադրանք եք հնչեցնում, ու ես պարտավոր եմ դրան պատասխանել: Նախ ասեմ, որ ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է, այն որևէ դատավարական գործառույթով օժտված չէ: Իմ՝ ԲԴԽ-ում  ընդունվելուց ի վեր քրեական արդարադատության ոլորտում դատավորների որևէ համալրում տեղի չի ունեցել, ընդհկառակը, երկու դատավորներ դուրս են եկել: Մնացել են նույն դատավորները, որոնք նշանակված են եղել առաջին, երկրորդ, երրորդ նախագահների օրոք»,- նշեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը:

Ջհանգիրյանը նաև նշեց, որ յուրաքանչյուր դատավոր կարող է գալ ԲԴԽ՝ բարձրաձայնելու իրեն հուզող խնդիրների, դատարանների առաջ ծառացած հարցերի մասին:

Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրեց տիկին Թովմասյանին, որ հեռախոսազրույց են ունեցել նաև այս հարցի շուրջ. «Կալանավորվերներից որեւէ մեկը, չեմ ուզում անունը ասել, ձեզ ասել է, որ ես ճնշել եմ վերաքննիչ դատավորներին, որպեսզի այս կամ այն որոշումը կայացնեն:  Ինքս հանիրավի անցկացրել եմ բանտում, ես արդարացվել եմ 12 տարի անց ու իմ իրավունքների խախտումը ճանաչել է նաև Եվրոպական դատարանը: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես ես կարող եմ ճնշել դատավորներին, որպեսզի ապագայում ևս Հայաստանն ունենա հանիրավի դատապարտված մարդիկ»:

Թագուհի Թովմասյանն ասաց, որ այո,  «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հայտնի բժիշկ Արմեն Չարչյանն է ահազանգել, որ Գ.Ջհանգիրյանի ցուցումով է իրականացվում նրա նկատմամբ խոշտանգում, հետապնդում, հետևաբար, ինքը ահազանգը հնչեցրել է՝ խնդրելով, որ եթե նման բան կա, ձեռնպահ մնալ:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի, Լիանա Հակոբյանի թեկնածությունները: ԱԺ-ն երեք թեկնածուներից մեկին պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի դատավոր: Հրաչ Այվազյանին ներկայացրեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>