Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

«Նիկոլ, տղամարդ ե՞ս, արի դեմս կանգնի»․ որդեկորույս մայրը պահանջում է չեղարկել տոնակատարությունը

44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա Դավիթ Գրիգորյանի մայրը՝ տիկին Գոհարը, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ ընդդեմ «գունագեղ տոնակատարության»։

Զոհված հերոսի մայրն իր հետ բերել է որդու լուսանկարը, եռագույն դրոշ, մոմ և որդու՝ Արցախի Հանրապետությունից ստացած մեդալը։

Երբեմն հունից դուրս գալով՝ որդեկորույս մայրը բղավում էր, դուրս հրավիրում Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ հենց նա պիտի պատասխան տա իր որդու առջև, թե ինչ գունագեղ տոն է պատրաստվում անցկացնել, երբ իրենց որդիների արյունը դեռ թաց է, գերիները նվաստացվում ու տանջանքների են ենթարկվում Բաքվի բանտերում, իսկ թուրքը զինված կանգնած է սահմանին։

«Ես դեմ եմ էս տոնակատարությանը, իմ երեխուն տարան սպանեցին, հողերը տվեցին, տո ինչ ասես տալիս են, հիմա էլ գերիների ճաշերի մեջ են թքում, Ալիևն ու՞մ շունա, որ մեր տղերքին տենց նսեմացնի, ա՛յ անթասիբներ, դուք էտ պոռնիկ Ալիևի չափ էլ չկա՞ք, ա՛յ ծախվածներ»,-ասում էր զոհված զինվորի մայրը։

Տիկին Գոհարի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ «գունագեղ տոնակատարության» մասին հայտարարությունից հետո ինքը չի կարողանում այցելել որդու շիրիմին։

«Գնամ տղուս ի՞նչ ասեմ, ասեմ՝ քեֆ են անու՞մ քո համար։ Արի՛ պատասխան տուր հայ մորը, Նիկոլ։ Թե տղամարդ ես, արի դեմս կանգնի, պատասխան տուր։ Ես չեմ կարում գնամ իմ տղու գերեզմանին»։

Գոհար Գրիգորյանի խոսքով՝ կառավարության շենքի մոտից չի հեռանալու այնքան, մինչև չեղյալ չհայտարարվի նախատեսված տոնակատարությունը։

«Ես արդեն խանգարվում եմ։ էս մի տարի է՝ սպասում եմ, ձեն չեմ հանում, ասում եմ՝ էն գերիների հարցը կա, գոնե էտ երեխեքին բերեն, նոր։ Բայց արդեն էլ սուս չեմ մնալու, սրանք մեզ ձեռ են առնում։ Հլը եկեք տեսնեմ էտ ո՞ւմ տղուն եք ձեռ անում»,-բղավում էր մայրը՝

Տիկին Գոհարը կոչ արեց զոհված զինվորների մայրերին՝ միանալ իրեն և պահանջել, որպեսզի չեղարկվի տոնակատարությունը։

«Հայո՛ց մայրեր, վե՛ր կացեք, եկեք էստեղ, ես ձեր ճանապարհածախսն էլ կտամ, հաց էլ կառնեմ, վեր կացեք եկեք, որ էս բեմը էստեղ չլինի»։

Դավիթ տիկին Գոհարի մինուճար որդին էր։ Ժամկետային զինծառայող էր, ծառայում էր Ջրականում (Ջաբրայիլ), այս տարվա հունվարի 25-ին պիտի զորացրվեր, երբ պատերազմը կսվեց։ «Ասում էր՝ մա՛մ ջան, ամեն ինչ լավա, ասում էի՝ բալա ջան, ես գիտեմ, որ դու դուխով ես, բայց էն կրակները, քիմիան որ թափում են, ախր մենք տեսնում ենք ինչա կատարվում»։

Մոր հետ վերջին անգամ խոսել էր հոկտեմբերի 26-ին։ Ասել էր՝ մամ, սենց բան կինոներում էլ չեք տեսել։ Դավիթը զոհվել է նոյեմբերի 2-ին, իսկ մինչ այդ հիվանդանոցում է եղել, վիրավոր, բայց նույնիսկ այդ վիճակում հետ է գնաց մարտի դաշտ՝ ընկերների մոտ։

«18 օր տղուս ման եմ եկել։ Երեխես Հերացիում, ես հասել եմ Արցախ, էնտեղ էլ ոչ ոք ոչ մի բանից խաբար չէր, ինձ էին հարցնում՝ տղեդ ուր էր, ինչ էր։ Հետո ընկերներին եմ գտել, նոր իմացել եմ ինչ է կատարվել։ Ես իմ ոտքով մտել եմ սառնարան, տղուս տեսել։ Պատկերացրեք՝ մարդու ինչ օրը հասցնեն, որ տղու դիակը սառնարանում տեսնի, ասի՝ փառք քեզ Աստված, որ գոնե էտ վիճակում գտա»։

Տիկին Գոհարն ասում է՝ այլևս չի լռելու, հատկապես, որ իր որդին և նրա նման տղաներն իրենց արյունը թափեցին, որ Հայրենիքը պահեն բայց այսօր արդեն խոսում են թուրքի հետ բարեկամության մասին։

«Էդ տղերքը բլուրներ դարձան, որ սրանք հողերը տան թուրքի՞ն, թուրքին բերեն Հայաստան, լոլիկ վաճառե՞ն։ Հիմա էլ քեֆ են անում։ Թող մեզ սպանեն, հետո իրար հետ քեֆ արեք։ էտ գունագետ տոնակատարությունը մենակ իմ դիակի վրայով կանեն»։

Ասում է՝ որդին Բուլղարիայում է ծնվել, հնարավորություն ուներ բանակ չգնալու, Բուլղարիա տեղափոխվելու, բայց ասել է․ «Մամ, եթե ամեն տղա տենց անի, թուրքը գա մտնի մեզ կոտորի, լավ կլինի՞։ Ասեց՝ ես իմ հայրենիքի զինվորն եմ, պիտի պաշտպանեմ ու վերջ։ Իմ տղեն կպաշտպաներ իր հողը, պետք լինի, ես էլ կգնամ։ Դուրս արի, Նիկո՛լ, դուխով չէի՞ր։ Ես քեզ չեմ էլ ընտրել, դու ո՞վ ես, որ քեզ ընտրեի։ Ոչ մեկին էլ չեմ ընտրել, որովհետև էսօր չկա Մոնթե ու Գարեգին Նժդեհ, որ հողը պահի, ոչ թե սրանց նման ծախի թուրքին»։

Հունից դուրս եկած կինը մեկ կանչում էր՝ Նիկո՛լ, դուրս արի, մե՛կ որդու նկարի առջև ծնկի եկած հեկեկում ու ասում․ «Կներես, բալես, կներես․․․»։

Աղբյուրը՝ ankakh.com

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>