ԱԲՍՈՒՐԴԻ ԵՐԿԻՐ
Դիտել նաև
«Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան
ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան
Իրական Հայաստան կրկին լինելու է, և դա ձեզնից ազատագրված Հայաստանն է. Հովհաննես Իշխանյան
«ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան
Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը
Պատկերացնում եմ, եթե «աբսուրդ» (լատիներեն՝ անհեթեթ,անմիտ) գրականության հեղինակներից մեկը հայտնվեր այսօրվա Հայաստանում, նրա հերթական ստեղծագործությունը կդառնար համաշխարհային գլուխգործոց։
Արցախը հանձնելուց հետո, շարունակվում է մղձավանջը։ Ամեն օր մի աղետ, մի փորձանք։ Թշնամին ազատորեն տիրություն է անում մեր երկրում, մեզ կտրում Իրանից, առանց ձևականությունների հավակնում նվաճել ողջ Հայաստանը։ Եվ այս իրավիճակում բացի հատուկենտ անձանց անհանգստությունից, ոչինչ, այո՝ ոչինչ չի կատարվում։ Իշխանությունը վայելքների մեջ է,ընդդիմությունը զբաղված է ԱԺ հանձնաժողովների տեղակալների առաջադրմամբ, ժողովուրդը շարունակում է իր ամենասովորական առօրյան։
Հա, բա ամենակարևորը՝ բոլոր քաղաքական ուժերը, լրջորեն պատրաստվում են իշխանության կողմից հերթական բեմադրությանը, մասնակցելու՝ ՏԻՄ ընտրություններին։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

