Էլ ի՞նչ պիտի լիներ, որ ԿԸՀ-ն դա որակեր որպես քաղաքական հետապնդում. Հայկ Մամիջանյան. Տեսանյութ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր Ազգային ժողովում է: Նրան հարց ուղղելիս «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հարց ուղղեց նրան՝ կապված նախընտրական շրջանում քրեական հետապնդումների հետ:
Մամիջանյանը նաև խնդրեց ավելի հստակեցնել, թե արդյոք Մուկուչյանի պաշտոնավարման ժամանակ բոլոր ընտրությունները անցել են արդար և թափանցիկ: Վերջինս էլ հաստատեց, որ այո, դրանք եղել են օրենքին համապատասխանող:
Մանրամասները՝ yerevan.today-ի տեսանյութում

