«Երևան, ես զգուշացրել էի, որ թեժ է լինելու». Տիմատի (լուսանկարներ)
Հանրապետության հրապարակի բեմից ռեփեր Տիմատին ասաց. «Пацан сказал пацан сделал», որից հետո մոտ երկու ժամ տևողությամբ համերգի ժամանակ նա անդադար դրայվի մեջ էր պահում հանդիսատեսին: Հայտնում է BlogNews.am-ը:
Ինչպես և խոստացել էր՝ ժամը 21:00-ին բեմ բարձրացավ: Համերգից ժամեր առաջ երկրպագուները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, որպեսզի որքան հնարավոր է մոտ տեղեր զբաղեցնեն: Մոտ երկու ժամ տևողությամբ համերգի ժամանակ ռեփերը կատարեց իր բոլոր ժամանակների հիթերը, իսկ «Hе сходи сума» երգը կատարեց հանդիսատեսի հետ:
«Երևան ես զգուշացրել էի, որ թեժ է լինելու». կրկնում էր ռեփերը և դրայվի մեջ պահում հանդիսատեսին: Հայկական դրոշը ուսերին փաթաթած ռեփերն անդադար Երևան էր բղավում: «Ցավում եմ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ չունեցա ձեզ համար, բայց ես խոստացա, որ կվերադառնամ կրկնակի լավ ծրագրով: Այնքան ուրախ եմ, որ այսօր այստեղ այսքան շատ մարդ է հավաքվել: Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ»,-նշեց նա:
Ամբողջական հոդվածը՝ BlogNews.am-ում:
Լուսանկարները՝ BlogNews.am-ի