ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի

Նաև իմ շնորհիվ է, որ Սամվել Ալեքսանյանին այդքան ձայն տվեցին. Կորյուն Նահապետյան

«Հրապարակ»-ը զրուցել է Կորյուն Նահապետյանի հետ.

ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի փեսա Կորյուն Նահապետյանը, որը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առա­ջադրվել էր Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքներում, հավաքել է ընդամենը 1000 ձայն, բայց, քանի որ նույն ընտրատարած­քում ՀՀԿ թեկնածուները միասին 60 հազարից ավելի ձայն են ապահովել կուսակցության համար, ապա ընտրա­տարածքից երեք պատգամավոր է գործուղվել խորհրդարան: Ամենաշատ ձայն ստացել է Սամվել Ալեքսանյանը՝ 42 հազարից ավելի: Կորյուն Նահա­պետյանը, կարելի է ասել, մանդատի համար պարտական է իր բարեկամ Ալեքսանյանին: Այս և այլ հարցերի մասին զրուցեցինք ԱԺ պաշտպանու­թյան, անվտանգության և ներքին գոր­ծերի մշտական հանձնաժողովի նա­խագահ Կորյուն Նահապետյանի հետ:

- Ինչպե՞ս եք գնահատում ռեյտինգային ընտրակարգը, Դուք խորհր­դարանի, այսպես ասած, ամենաաշխատող պատգամավորներից եք, սակայն ընդամենը 1000 ձայն ստա­ցաք:

- Ընտրություն է կատարվել, ժողո­վուրդը տվել է իր ձայնը: Տարածքա­յին ցուցակում առաջադրված բոլոր թեկնածուներն ստացել են կոնկրետ ձայներ, բնականաբար, ընտրական նոր համակարգի պայմաններում ըստ իրենց ստացված ձայների որոշվել է, թե ովքեր պետք է ԱԺ-ում շարունակեն իրենց աշխատանքները:

- Կանխատեսո՞ւմ էիք, որ Դուք ընդամենը 1000 ձայն կհավաքեք, մինչդեռ Սամվել Ալեքսանյանը՝ 40 հազարից ավելի: Ի՞նչ չափանիշներով է, ըստ Ձեզ, առաջնորդվել ընտրողը:

-Ամեն մեկն իր ընտրությունը կա­տարելիս ունեցել է իր մոտեցումները, ընտրության իր չափանիշները:

-Իսկ Ձեզ չզարմացրե՞ց, որ ընտրողը Ձեր նկատմամբ այդքան ժլատ գտնվեց, մինչդեռ ոչինչ չա­նող Սամվել Ալեքսանյանի օգտին այդքան ձայն տվեց:

-Դուք նկատի ունեցեք մի բան, որ այս ընտրակարգն ունի իր առանձնա­հատկությունը, որն ընդհանուր եզր չունի նախորդ ընտրակարգի հետ: Երբ որ կա «տարածքային ցուցակ» հասկացողությունը, և տարածքային ցուցակում ընդգրկված են որոշակի թվով թեկնածուներ, բնականաբար, քաղաքացիներն իրենց ընտրության ժամանակ իրենք են որոշում, թե որ թեկնածուի օգտին իրենց ձայնը տան: Հիմա ես ստացել եմ այնքան ձայն, ինչքան որ ինձ տրվել է ընտրողի կող­մից: Բնականաբար, մեր տարածքա­յին ցուցակն ունեցել է անհրաժեշտ ձայների այն քանակը, որ երեք պատգամավոր է անցել խորհրդարան:

-Արդյո՞ք ընդհանուր ցուցակին են ձայն տվել, չե՞ք կարծում, որ եթե Ալեքսանյանը չհայտնվեր նույն ցուցակում, որտեղ Դուք էիք, և ընտրություններում գործի չդներ իր ռեսուրսները, Դուք չէիք հայտնվի խորհրդարանում:

-Ես Ձեզ կարող եմ վստահեցնել մեկ այլ բան, որ իմ գործընկերների ստացած այդ բարձր ցուցանիշի թվաքանակի հարցում չեմ ուզում բացա­ռել նաև իմ դերակատարությունը:

-Այսինքն՝ Ձեր շնորհի՞վ է, որ Ալեքսանյանին այդքան մարդ ձայն է տվել:

-Այո, ինչո՞ւ ոչ:

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>