Լաչինի միջանցքում պետք է տեղադրվի ադրբեջանական հենակետ. Ադրբեջանի նախկին արտգործնախարար
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը կոչ է արել տեղի իշխանություններին վերահսկողության տակ վերցնել Լաչինի միջանցքում գտնվող հենակետը: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, իբր Իրանից Հայաստան տարանցիկով 58 բեռնատար է ժամանել ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող տարածքներ Արցախում:
«Ադրբեջանը չի կարող լիովին վերահսկել իր սահմանները: Եվ քանի դեռ այս իրավիճակը կպահպանվի, նման դեպքերը կկրկնվեն», - ասաց նա:
«Խաղաղապահների խնդիրն է ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը Ղարաբաղում: Ոչ ոք նրանց ձեռք չի տալիս, այդպես չէ՞: Նրանք կրակ չե՞ն բացում նրանց վրա: Խաղաղապահներին պետք է ասել, որ վերահսկեն իրավիճակը իրենց դիրքերում, և մենք ինքներս կպաշտպանենք մեր սահմանները: Հավատացեք ինձ, դրանից հետո մենք չենք բախվի դիվանագիտական սկանդալի կամ մաքսանենգության դեպքերի հետ: Եթե մենք լիովին վերահսկենք Լաչինի սահմանը, Իրանը չի կարողանա ինչ-որ բան տեղափոխել Ստեփանակերտ», - ասաց Զուլֆուգարովը:
Zham.am