8 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 453 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Հայաստանում սեպտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 453 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 248 850-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի:
Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։
Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 8 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6176-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 487 է, ընդհանուր առողջացածներինը՝ 232 528, փաստացի բուժվողներինը՝ 10 146։ Մեկ օրում արվել է 5227 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 612 671 թեստ: