Առուշ Առուշանյանը կմնա կալանավորված
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Գնել Գասպարյանի նախագահությամբ, մերժել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։ «Փաստինֆո»-ն հայտնում է, որ Առուշ Առուշանյանը չի մասնակցել միջնորդության քննությանը, քանի որ ունի առողջական խնդիրներ և դժվարությամբ է հաղթահարում Երևան-Գորիս ճանապարհը։