Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Պատերազմ Արցախում
Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան

ԱԺ հանձնաժողովի գործառույթներում մեկ բառ չունենալ Արցախի հարցի վերաբերյալ՝ անոմալիա է. Աղվան Վարդանյան

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջարկել էին ձևավորել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով, որը մերժվեց: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ կրկին առաջարկելով ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:

«ԱԺ 12 հանձնաժողովների գործառույթների մեջ որևէ բառ չկա Արցախի Հանրապետության մասին: Առաջարկներ եղան, թե պետք չէ հանձնաժողով ստեղծել, կարելի է արտաքին հարցերի հանձնաժողովը վերանվանել արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի հանձնաժողով: Ես կարծում եմ, որ հատկապես այս փուլում, երբ ընթանում են տարբեր գործընթացներ Արցախի, Հայաստանի շուրջ, մենք՝ իբրև խորհրդարանական երկիր, պետք է կարողանանք մեր մշտական հանձնաժողովներում Արցախին առնչվող հարցերը ներառել»,-ասաց Վարդանյանը՝ նշելով, թե հանձնաժողովի ստեղծումը կնշանակի հարաբերությունների նոր մակարդակի բարձրացում:

«Բոլոր նախորդ կառավարությունների գործունեության մեջ Արցախի հարցն առանձնահատուկ կարևորված է եղել, առանձնահատուկ ուղղություն է եղել, և մեր արտաքին քաղաքականության 70-80 տոկոսն առնչվել է Արցախի խնդրի կարգավորմանը: Լինել խորհրդարանական երկիր, արտաքին քաղականության մեջ ունենալ այսպիսի վիթխարի՝ դեռևս չլուծված հարց, օրակարգ, և ԱԺ հանձնաժողովի գործառույթներում մեկ բառ իսկ չունենալ այդ վիթխարի հարցի վերաբերյալ ուղղակի անոմալիա է: Դա թուլության, վախի, ինքնիշխանության պակասի ազդակ կլինի արտաքին աշխարհին»,-ասաց Աղվան Վարդանյանը: Հաղորդում է Tert.am-ը։ 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց՝ ՀՀ կառավարության ծրագրում կան Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորման, կարգավիճակի հստակեցման և այլնին վերաբերող հարցեր:

«Եթե մենք ուզում ենք իրոք զբաղվել այս հարցով, ուզում ենք օգտակար լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հաստատմանը, եթե դուք՝ որպես ընդդիմություն, ուզում եք առավել ակտիվ պահել Կառավարությանն այս հարցի շրջանակում, ընտրել եք սխալ գործիքակազմ: Այս նախագիծն ուղղված չէ դեպի ապագա, ուղղված չէ Արցախում այսօր ու վաղը առնչվող խնդիրներին, առավելապես վերաբերում է անցյալին»,-ասաց իշխանական պատգամավորը՝ հավելելով, թե այդ նախագիծը որևէ ձևով չի մոտեցնում Արցախի հարցի հայանպաստ լուծումներին:

«Այն չի էլ վատթարացնում իրավիճակը, որևէ բան չի փոխում։ Ձեր նախագիծը, բացի ներպետական սպառումից, որևիցե հարց չի կարգավորում»,-ասաց Վարդանյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>