«Մի քանի հարյուր մարդ այդ 2 մլն դոլարով առնվազն տան տեր կդառնար»․ Բաբկեն Հարությունյան
«Արցախի ունեզրկված մեր հայրենակիցներին բնակարանով ապահովելու փող «չկա», այ, իսկ պատերազմի զոհերի պատվին սեպտեմբերի 21-ի «գունագեղ» միջոցառման համար 2 մլն դոլար կա։ Մի քանի հարյուր մարդ այդ 2 մլն դոլարով առնվազն տան տեր կդառնար։
Երկիրը չի կարող հավերժ սգի մեջ լինել, պետք է դուրս գանք ծանր բարոյահոգեբանական վիճակից, ոչ թե դուրս գալու փոխարեն` ավելի խորացնենք։
Ի դեպ` առանց մրցույթի, մեկ անձից ծառայություն գնել (կոռուպցիան էլ ո՞նց է լինում), տարեցտարի բյուջեից անգամներ ավելի շատ փող մսխել միջոցառումների վրա դարձել է նիկոլիզմի դրսևորումներից մեկը»։
Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջի

