Առուշ Առուշանյանն այսօր ունի հեղինակություն Գորիսում, եւ նորից առաջադրվելն իր որոշումն է. Վահե Հակոբյան. Տեսանյութ
Առուշ Առուշանյանն այսօր ունի հեղինակություն Գորիսում, եւ դա իր որոշումն է, որ գտնվելով կալանավայրում, առաջադրվելու է Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, «Քանաքեռ Զեյթուն» ԲԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պտգամավոր Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ մյուս համայնքներում իրենց կուսակցության հնարավոր մասնակցության մասին ավելի ուշ կտեղեկացնեն:
Անդրադառնալով նրան, որ իշխանությունը որոշել է Հայաստանի անկախության 30-ամյակին գունագեղ եւ մասշտաբային միջոցառումներ կազմակերպել, նա ասաց, որ դա անթույլատրելի է, որ միջոցառումները պետք է լինեն զուսպ. «Ի՞նչ հրավառության մասին կարող է խոսք լինել: Միայն կամերային միջոցառումներ պետք է լինեն, կարող են իրար շնորհավորել, դրանից ավել ոչինչ չպետք է լինի: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Հավատացնում եմ, որ կլինեն քաղաքացիներ, որ եթե հրապարակում խորոված ու հրավառություն կանեն, իրենք կգան, խորովածը կհամտեսեն եւ կուրախանան հրավառությամբ»:
Նշենք, որ Հայաստանի տարբեր համայնքներում հոկտեմբերի 17-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, այդ թվում Գորիսում, Տեղ, Մեղրի եւ այլ համայնքներում:
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում