Քաշաթաղի շրջանում շարունակվում են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները. Տեսանյութ
Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմական համաձայնագրի հիման վրա Քաշաթաղի (Լաչինի) շրջանում շարունակվում են համատեղ վարժանքները՝ մարտական կրակի կիրառմամբ: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ՊՆ-ին:

