Ատելություն ու բարկություն տարածելով, նա ձեզ կառավորում է, կառավորում ձեր արձագանքը․ Ալեն Ղևոնդյան
«Երբ ասում եմ նա, ով ձեզ բարկացնում է, ձեզ կառավարում է, գիտեք դա ի՞նչ է նշանակում․ այն, որ ով ասում է «գունագեղ միջոցառում եմ կազմակերպելու մեր նահատակների պատվին», շատ լավ հասկանում է բոլորից արձագանքը ու բարկությունը, հետևաբար նաև ռեակցիան։ Սակայն այնուամենայնիվ անում է նման քայլ՝ ստանալով երաշխավորված բարկության ու ատելության իր սպասելի դոզա։
Ատելություն ու բարկություն տարածելով, նա ձեզ կառավորում է, կառավորում ձեր արձագանքը ըստ պլանավորած գործընթացի ու շահերի։
Դուք բարկանում եք, կատաղում, ձեր միտքն ու ուշադրությունը զբաղվում է զգայական հարցերով, մինչդեռ սառը ու հաշվենկատ իրականությունը այլ տեղ զարգանում է առանց ձեր գիտության ու իմացության, առանց որևէ արձագանք։
Մի քիչ լայն նայեք․ մյուս կողմից, որ նայեք ու տեսնեք այն, ինչ կա, ի՞նչ է, որևէ քա՞յլ եք անելու, իրական քայլ․․․»
Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան էջից

