«Արմեն Չարչյանի վիճակը շատ վատ է». Վահե Հակոբյան
«Վատ ա, շատ վատ»,- դուրս գալով հիվանդանոցից՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը: «Մարդ չկար՝ բացի ՔԿՀ կամ ոստիկանության աշխատակիցներից: Տեղեկացա, որ բժիշկները երեկ միջոցների են դիմել, որ շաքարի մակարդակն իջեցվի, որը շատ բարձր է եղել: Սենյակում ահավոր շոգ էր, հիմա կազմակերպում ենք էդ հարցի լուծումը»,- նշեց նա՝ հավելելով, որ Չարչյանի տրամադրությունը լավ է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Արմեն Չարչյանին:
Zham.am