Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Պատերազմ Արցախում
Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ»

Անկախության տոնը կազմակերպելու է կառավարության սիրեցյալ «Դոմինո փրոդաքշն» ընկերությունը՝ ահռելի գումարով

«Հրապարակ»-ը գրում է. «Հոկտեմբերին «Էրեբունի-Երեւան» ավանդական տոնակատարությունները չենք նշելու, որովհետեւ ազգը սիրտ չունի, բայց Անկախության տոն՝ սեպտեմբերի 21, ունենալու ենք։ Վարչապետը որոշել է, որ տոն պետք է։ Նա երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն, որն «առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։ Ահա այսպես, անկախության հերը գունագեղ ձեւով անիծելուց հետո գունագեղ ձեւով դրա տոնն ենք նշում։

Դե, իսկ «մասշտաբայինն» առաջին հերթին վերաբերում է ոչ թե նահատակներին հիշելու եղանակին, այլ՝ ծախսերին։ Որքա՞ն գումար է հատկացվելու սեպտեմբերի 21-ի միջոցառումների համար, ո՞ր կազմակերպությունն է կազմակերպելու տոնը։

«Հրապարակի» տեղեկություններով, անկախության տոնը նշելու համար բյուջեից հատկացվելու է 1 մլրդ դրամ՝ 2 մլն դոլար։ Որպեսզի պատկերացնենք, թե դա ինչ թիվ է, համեմատենք նախկին տարիների ծախսերի հետ․ 2018 թվականին անկախության 27-ամյակը նշելու համար ՀՀ պետբյուջեից ծախսվել է 84 մլն 775 հազար դրամ: Այն օգտագործվել է բեմերի, երաժշտական տեխնիկայի տեղադրման եւ սպասարկման համար:

Մոտավորապես նույնչափ գումար՝ 100 մլն դրամ էր հատկացվել անկախության հռչակման 25-րդ եւ 26-րդ տարեդարձների տոնական միջոցառումների համար։

Տարբերությունն ահռելի է։ Իսկ այդ տարիներին Հայաստանն անհամեմատ ավելի բարեկեցիկ երկիր էր, Արցախը մերն էր, տարբեր վարակներից չէինք մահանում, չունեինք օր-օրի աճող գներ եւ այլն։ 2 մլն դոլարը ծախսելու համար մրցույթ չի հայտարարվելու։ Գնումը կառավարությունը ձեւակերպել է որպես հրատապ եւ իրականացնում է մեկ անձից, այսինքն՝ առանց մրցույթի։ Այդ մեկ անձը կառավարության սիրեցյալ ընկերությունն է՝ «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ն, որը Նիկոլ Փաշինյանի օրոք մեծ պատվերներ է ստանում։

Այս ընկերության սեփականատեր Աշոտ Առաքելյանը Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի հետ մտերիմ ընկերական հարաբերություններ ունի, եւ հենց Արայիկ Հարությունյանն է ապահովում Աշոտ Առաքելյանի «պռախոդը» նոր իշխանության օրոք։ «Դոմինո փրոդաքշն»-ին 2018-2021թթ․ կառավարական պատվերներ են տրվել՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումներից մինչեւ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնություններ։ Նույնիսկ «Ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից է այն կինո եւ տեսաֆիլմերի արտադրության պատվեր ստացել։ Հասկանալի չէ, թե ինչ արժանիքների համար է Աշոտ Առաքելյանն իրագործում այս բոլոր ծրագրերը, այն դեպքում, երբ տասնյակներով այլ նմանատիպ ընկերություններ կան, իսկ Առաքելյանինը հայտնի է միայն մասնագիտական շրջանակներին եւ միայն մեկ գործով՝ «Կիլիկիա. Առյուծների երկիր» պատմական ֆիլմաշարով։

Աշոտ Առաքելյանն իր վերելքը սկսել է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունում, երբ քաղաքապետը Գագիկ Բեգլարյանն էր։ Նրա մասին խոսեցին 2008թ. նախագահական ընտրություններից առաջ, երբ քարոզչական հայտնի հոլովակի հում նյութի արտահոսք էր եղել, եւ բոլորը տեսան, թե ինչպես են Ալբերտ Ազարյանն ու Հրանտ Թոխատյանը հայհոյում Սերժ Սարգսյանին եւ Երվանդ Զախարյանին։

Այն ժամանակ ԶԼՄ-ները գրեցին, որ տեսանյութը նկարել է Առաքելյանը, եւ արտահոսքը կատարել է նկարահանող խումբը։ Այդ օրերին էր, որ 6-րդ վարչությունը հավաքեց բոլորին, ովքեր կարող էին առնչություն ունենալ հոլովակի հետ։ Աշոտ Առաքելյանը եւ էլի մարդիկ ազատվեցին աշխատանքից։ Առաքելյանն այդ իրադարձություններից հետո՝ 2009-ին, այլ անձանց հետ, այդ թվում՝ ֆրանսահայ Սեւակ Սերոբյանի, հիմնեց «Դոմինո վիդեո փրոդաքշն» ընկերությունը։ 2013 թվականին ընկերությունը տուգանվել է կեղծ տեղեկություններ հրապարակելու եւ անբարեխիղճ մրցակցության համար։ Մեզ հայտնի տեղեկությունները փորձեցինք ճշտել Աշոտ Առաքելյանից։ Որոշ տվյալներ նա հերքեց, մի մասը հաստատեց, մի մասից էլ տեղյակ չէր։ Օրինակ՝ չգիտեր, թե ինչ ընթացակարգով են իրեն ընտրել սեպտեմբերի 21-ի ծրագրի համար։

- Ճի՞շտ է, որ Ձեր կազմակերպությունն է անկախության օրվա միջոցառումներն իրականացնելու։

- Այո, ճիշտ է։

- Ի՞նչ գումարի մասին է խոսքը, ճի՞շտ է, որ 1 մլրդ դրամ է հատկացվում՝ 2 մլն դոլար, եւ մեկ անձից գնման ընթացակարգով։

- Ոչ, ոչ, նման գումարի մասին չէ խոսքը, ոչ էլ մեկ անձից գնման։

- Ասացիք, որ Դուք եք իրականացնելու․ ինչպե՞ս են Ձեզ ընտրել։

- Նման թվեր Ձեզ որտեղի՞ց։ Դա սխալ ինֆորմացիա է։ Ոչ թե մեզ են ընտրել, այլ ծրագիրը մենք ենք ներկայացրել, նաեւ ծրագրի համար հովանավորներ կան, կառավարությունը մեզ չի վճարել։

- Ի՞նչ միջոցառումներ են լինելու։

- Սիմֆոնիկ նվագախմբով համերգային ծրագիր է Հայաստանի անկախության եւ արժեքավոր երգերի կատարմամբ։

- Մոտավորապես ի՞նչ գումարի մասին է խոսքը։

- Կոմերցիոն գաղտնիք է։ Շուտով կտեսնեք նաեւ հովանավորների պաստառները, լոգոներով դուք կտեսնեք։

- Ուզում եմ ճշտել՝ Դուք աշխատե՞լ եք Գագիկ Բեգլարյանի օրոք։

- Համագործակցություն է եղել։

- Թոխատյանի հայտնի վիդեոն Դո՞ւք էիք նկարել։

- Ինձ հետ կապ չունի։ Այն ժամանակ էլ տենց լրատվական սարքած ինֆորմացիա էր, որն ընդհանրապես կապ չուներ ինձ հետ։

Աշոտ Առաքելյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանին ճանաչում է, ինչպես շատերին, բայց մտերիմ հարաբերություններ նրա հետ չունի, որ 10 տարուց ավելի է, այս դաշտում է եւ բազմաթիվ պատվերներ է ստացել, քանի որ տեսաարտադրանքի նման որակյալ ու փորձառու կազմակերպություններ, ինչպիսին իրենն է, շատ քիչ կան Հայաստանում, իրականացրել է «Գոհար» եւ «Հայաստանի աստղեր» համերգային ծրագրերը ու ոչ միայն Հայաստանում։ Բայց չկարողացավ ասել, թե վերջին 3 տարիներին կառավարությունից քանի պատվեր է ստացել եւ ինչ ընթացակարգով։ «Ականազերծման ՊՈԱԿ-ի պատվերը եռակողմ է եղել, միջազգային կազմակերպության հետ, տենդեր է իրականացվել, եւ հաղթել է մեր կազմակերպությունը, բոլորի դեպքում էլ մրցույթ է անցկացվել։ Ձեր հարցադրման մեջ միտում եմ տեսնում։ Դուք հարցրիք անցյալից։ Մենք վաղուց ենք ներկայացրել սեպտեմբերի 21-ի ծրագիրը, ու դա արժանացել է հավանության, որ այդ ծրագիրն իրականացնենք։ Ես չգիտեմ՝ էլի եղե՞լ են կազմակերպություններ, թե՞ չէ»։ Այսինքն՝ մրցույթ եղե՞լ է, թե՞ չի եղել։ «Ես մրցույթ չեմ կազմակերպում, ես ներկայացրել եմ ու վերջ»։

ՀԳ․ Երկու օր առաջ առողջապահության նախարարությունը կտրեց վիրավոր եւ հաշմանդամ զինվորների բուժման պետպատվերը։ Փոխարենը տոնի համար փող կա։ Իսկ թե ինչքան փող՝ ինչպե՞ս կարող է դա հասարակությունից գաղտնի պահվել, չէ՞ որ դա մեր ընդհանուր փողն է, եւ երբ չեն ասում փողի չափը, կարող ենք ենթադրել, որ մեր տեղեկությունը համապատասխանում է իրականությանը»։ 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>