Հայաստանի Հանրապետության անկախության տոնը՝ առանց թուրքահպատակ իշխանության
Դիտել նաև
«Հոգևորականների դեմ արշավը նոր թափ ստացավ»․ Գևորգ Ստեփանյան
Գևորգ Պապոյանը անկարող է լուծել հայկական բեռնատարների հարցը
ՔՊ-ի ու Ավինյանի հերթական քայլը՝ ընդդեմ «հպարտ» քաղաքացիների. Գևորգ Ստեփանյան
Հայ Եկեղեցուն քննադատելու դյուրին ճանապարհը, առնվազն ողջախոհ չէ. Գևորգ Դանիելյան
Ինչպես՞ ուրախանալ, երբ ազգին ստիպում են սեփական ազգի պատմությունը չանցնել․ Արթուր Գևորգյան
Հայաստանի Հանրապետության անկախության տոնը՝ առանց թուրքահպատակ իշխանության: Սա պետք է լինի այն ժողովրդի պահանջը, որի ազգային արժանապատվությունը մեռած չէ: Հայ գերիները անմարդկային տանջանքների, խոշտանգումների են ենթարկվում ադրբեջանական բանտերում, հազարավոր ընտանիքներ սգավոր են, հազարավոր ճակատագրեր խեղված, իսկ հայատյաց ասունը ոչ միայն ճաղերի հետևում չէ, այլև գունագեղ միջոցառման է հրավիրում մարդկանց, իսկ պաշտոնական անկարայից և բաքվից հնչող սպառնալիքներն էլ համարում է դրական ազդակներ։
Սա ծաղր է ուղղված հայ ժողովրդին:
Սա հավատարմության երդում է ուղղված իր թուրք գաղափարակիցներին, առ այն, որ՝ ձեր առջև բացելու եմ նաև Հայաստանի դարպասները, այնպես ինչպես Արցախինը:
Ավելին, նորից եմ կրկնում` պատրաստվում է կապիտուլյացիոն երկրորդ փաստաթղթի ստորագրմանը, որով հանձնվելու են Հայաստանի տարածքները։ Իսկ կարճ ժամանակ անց լինելու է այն, ինչ եղավ 1915-ին, որովհետև Հայկական պետականության գոյությունը մեծագույն խոչընդոտ է Հարավային Կովկասը նվաճելու թուրքական ծրագրին: Սեպտեմբերի 21-ը պետք է լինի, ոչ թե մեռնող, այլ ապրել ցանկացող, արարող, սեփական հողին տեր կանգնող արժանապատիվ հայ մարդու պայքարի զանգը:
Սեպտեմբերի 21-ը պետք է լինի հակահայ այս իշխանության վերջը:
Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

