Երևանի Իսահակյան թաղամասի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Դիտել նաև
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսահակյան թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:49-ին, մարվել՝ 18։00-ին։ Այրվել են բնակարանի (մոտ 64 քմ) շքամուտքը և հյուրասենյակը՝ գույքով, խոհանոցը՝ մասամբ և ջերմահարվել է ննջասենյակը:

