Հայաստանը՝ դրախտ փախստականների համար. ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել չկրճատել Երևանին տրվող օգնությունը
Դիտել նաև
«Պեˊնդ կացիք, մունք ծըզնըհետնք». Ամերիաբանկն ամփոփել է արցախցիների աջակցության ծրագիրը (տեսանյութ)
«Պեˊնդ կացիք, մունք ծըզնը հետնք». Ամերիաբանկը 100 մլն դրամ է ուղղում արցախցիների աջակցությանը
Արցախից բռնագաղթած 5 հոգանոց ընտանիքի հայրենազրկման գինը... 750 հազար ՀՀ դրամ
Արգելվում է ՌԴ-ից 10․000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի և (կամ) արտարժույթով արտահայտված ֆինանսական գործիքների արտահանումը
Դատախազներն ավելի կարևոր են, քան բժիշկները
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնաժողովի անդամներ Էն Էշվուն, Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Կանչելյան-Սփայերը և Ադամ Շիֆը ԱՄՆ Կոնգրեսին նամակ են գրել՝ խնդրանքով չկրճատել Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը:
Նամակում, մասնավորապես, ասվում է, որ Հայաստանը դրախտ է տարածաշրջանում փախստականների համար, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն պետք է Երևանին վճարի 40 մլն դոլար 11 միլիոնի փոխարեն որպես ռազմական օգնություն, հաղորդում է Հայ Դատի ամերիկյան Հանձնախումբը:
Կոնգրեսականներն ԱՄՆ կառավարությանը նաև կոչ են արել ուշադրություն դարձնել Արցախին տրվող օգնությանը և հատկացնել 8 միլիոն դոլար տարածքներն ականազերծելու և ենթակառուցվածքները զարգացնելու համար:
Բացի այդ կոնգրեսականները կոչ են արել Վաշինգթոնին դադարեցնել Բաքվին տրվող ֆինանսական օգնությունը:
Zham.am