Հայտնի է Եվրոպայի առաջնությունում բռնցքամարտի հավաքականի կազմը
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում ՝ պատրաստվելով հունիսի 15-25-ը Ուկրաինայի Խարկով քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հրապարակել է աշխարհամասի առաջնությանը մասնակցող մարզիկների անունները:
Խարկովում հանդես կգան. 49 կգ քաշային կարգ՝ Արթուր Հովհաննիսյան, 52 կգ՝ Նարեկ Աբգարյան, 60 կգ՝ Կարեն Տոնականյան, 64 կգ՝ Հովհաննես Բաչկով, 69 կգ՝ Գոռ Երիցյան, 75 կգ՝ Արման Դարչինյան, 91 կգ Նարեկ Մանասյան, գերծանր քաշային կարգ՝ Գուրգեն Հովհաննիսյան: